«Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» ծրագիրը (ՀՀՏԶ) ԵՄ եւ ՄԱԶԾ համատեղ նախաձեռնություն է, որը դրական փոխակերպմանը եւ ապագային պատրաստվելու նպատակով քաղաքային եւ համայնքային տարածքները վերաիմաստավորելու հրավեր է։ ՀՀՏԶ-ն մեկնարկել է 2017 թվականին՝ Արեւելյան գործընկերության երկրների տեղական կառավարման մարմինների համար, իսկ ներկա փուլն իրականացվում է ՄԱԶԾ-ի կողմից:
Տեղական կառավարման մարմինները, որոնք ՀՀՏԶ անդամ են, ուսուցման եւ կապերի հաստատման նոր հնարավորություններ կստանան: Սա ներառում է Տեղական տնտեսական զարգացման ծրագրերի նոր սերունդ, երբ ծրագրային մոտեցումից անցում է կատարվում «տարբերակների պորտֆել» մոտեցմանը, ապա բարդ մարտահրավերների հասցեագրման, նորարարական մենթորության եւ դրամաշնորհների: Այդ ամենը կհամատեղվի եւ կտարածվի Համայնքային ուսումնական կենտրոնի շրջանակում։